Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղերձը Շինարարի օրվա կապակցությամբ

10.08.2012

 Սիրելի շինարարներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Շինարարի օրվա կապակցությամբ։ Մաղթում եմ աշխատանքային և ստեղծագործական նորանոր հաջողություններ, առողջություն և անսպառ եռանդ՝ նվիրումով շարունակելու մեր սիրելի մայրաքաղաք Երևանի շենացման շնորհակալ գործը։
Յուրաքանչյուր մասնագիտական տոն առիթ է հետադարձ հայացք ձգելու անցած ճանապարհին, ունեցած հաջողություններին ու ձեռքբերումներին, ինչու չէ, նաև առիթ է ծրագրելու հետագա անելիքները։ Ուրախ եմ, որ մասնագիտական ձեր տոնը դուք դիմավորում եք վաստակած իրավունքով, քանզի ձեր նվիրված աշխատանքի շնորհիվ մեր սիրելի մայրաքաղաքում կառուցվում են նոր, առավել գեղեցիկ ու ժամանակակից, միջազգային չափորոշիչներին համապատասխանող շենքեր ու շինություններ:
Մենք ունենք արդեն իսկ ձևավորված լավ ավանդույթներ շինարարության բնագավառում, բայց միևնույն ժամանակ, քայլելով ժամանակակից աշխարհի զարգացմանը համընթաց, պետք է ձևավորենք շինարարության մի նոր մշակույթ, որը համահունչ է արդի պահանջներին և համապատասխան մեր հազարամյա պատմություն ունեցող մայրաքաղաքին։
Մեկ անգամ ևս շնորհավորելով տոնի կապակցությամբ, ձեզ և ձեր ընտանիքներին մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ բոլոր նախաձեռնություններում և մասնագիտական նորանոր ձեռքբերումներ:

← Վերադառնալ ցուցակին