Լուրեր

Երիտասարդ ՀՀԿ-ականները կմասնակցեն «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով դասընթացների

01.09.2012

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը (ԵԿ) Սևանում օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ը Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացչության և Էդուարդո Ֆրայ հիմնադրամի հետ համատեղ իրականացնում է «Ներկուսակցական ժողովրդավարություն» թեմայով երկօրյա դասընթացներ:
Ծրագիրը նախատեսված է ՀՀԿ ԵԿ-ի ավելի քան 20 անդամների համար։ Դասընթացների շրջանակներում կքննարկվեն բազմաթիվ հարցեր, մասնակիցները հնարավորություն կունենան լսելու օտարազգի մասնագետների դասախոսություններ ներկուսակցական ժողովրդավարության վերաբերյալ: Դասընթացների աշխատանքային լեզուն անգլերենն է:
Հիշեցնենք, որ ՀՀԿ ԵԿ-ն շուրջ 5 տարի ակտիվորեն համագործակցում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության հետ: Համագործակցության արդյունքում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Հայաստանի սահմաններից դուրս:

← Վերադառնալ ցուցակին