Լուրեր

Կենտրոնի փոքրիկների առաջին բաց դասին ներկա է եղել քաղաքապետ Տարոն Մարգարյանը

01.09.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Մանկական երկաթուղու զբոսայգում Կենտրոն վարչական շրջանի նախաձեռնությամբ կազմակերպված <<Առաջին դաս>> խորագրով տոնական միջոցառմանը:Կազմակերպիչները հոգացել էին, որ վարչական շրջանի բոլոր առաջին դասարանցիների համար ուսումնական առաջին օրվա երեկոն անցնի յուրօրինակ միջավայրում:Նկարչության փոքրիկ սիրահարներին տրամադրվել էին մոլբերտներ, որոնց վրա նրանցից յուրաքանչյուրը պատկերում էր իր ներաշխարհը:Բազմաթիվ խաղացող ու պարող երեխաների մեջ աչքի էին ընկնում նաև ակվագրիմով փոքրիկները:Հեքիաթների և մուլտֆիլմերի սիրված հերոսների մասնակցությամբ կազմակերպված ուրախ և անակնկալներով լի միջոցառման շրջանակում փոքրիկներին իրենց կատարումներով ողջունել են նաև մանկական համույթների տաղանդաշատ երեխաները:Փոքրիկների տոնը լիարժեք դարձնելու նպատակով կազմակերպիչների նախաձեռնությամբ զբոսայգու բոլոր խաղային ատրակցիոններից օգտվելն անվճար էր ողջ երեկոյի ընթացքում:Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ շրջել է զբոսայգում, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ, ծանոթացել նրանց աշխատանքներին: Օգտվելով առիթից, քաղաքապետը մեկ անգամ ևս շնորհավորել է փոքրիկներին Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ:

← Վերադառնալ ցուցակին