Լուրեր

ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց ՉԺՀ կազմավորման օրվան նվիրված ընդունելությանը

27.09.2012

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությանը:

Ողջունելով ներկաներին ` ՀՀ ԱԺ նախագահն ասաց.

« Հարգարժան պարոն դեսպան,

Դիվանագիտական կորպուսի հարգելի ներկայացուցիչներ,

Տիկնայք եւ պարոնայք

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ՁԵզ եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի` Հանրապետության կազմավորման օրվա, ինչպես նաեւ հայ-չինական դիվանագիտական հարաբերությունների հաստատման քսանամյակի առթիվ:

Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս երկկողմ համագործակցությանը, եւ հարաբերությունների զարգացումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ հանդիսանում է մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը:

Վերջին քսանամյակում հասարակական, քաղաքական, տնտեսական եւ մշակութային ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնումն ու խորացումը նպաստել են Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխըմբռնման ամրապնդմանը, երկու հասարակությունների միջեւ շփումների ակտիվացմանը:

Հայաստանը մեծապես գնահատում է Չինաստանի տեխնիկական եւ ֆինանսական օժանդակությամբ իրականացվող ծրագրերը, որոնք նպաստում են Հայաստանի տնտեսության կայուն զարգացմանը եւ հզորացմանը:

Պարոն դեսպան, օգտվելով առիթից` կրկին շնորհավորում եմ Ձեզ Ազգային տոնի կապակցությամբ եւ մաղթում Չինաստանի բարեկամ ժողովրդին խաղաղություն եւ բարեկեցություն»: 

← Վերադառնալ ցուցակին