Լուրեր

ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը մասնակցեց ԵԺԿ երիտասարդական կազմակերպության խորհրդի <<Եվրոպական համագործակցություն>> հանդիպմանը

04.10.2012

Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության (ԵԿ) նախագահ Կարեն Ավագյանը ս/թ սեպտեմբերի 27-30-ը Մադրիդում մասնակցեց ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) խորհրդի ՙԵվրոպական համագործակցություն՚ հանդիպմանը:
Հանդիպման ընթացքում ՀՀԿ ԵԿ նախագահը կարևորել է ԵԺԿ գործընկերների հետ համագործակցությունը։ Կ. Ավագյանը Մադրիդում առանձնազրույց է ունեցել ԵԺԿ ԵԿ նախագահ` Կսաբա Դոմոտորի և ԵԺԿ գլխավոր քարտուղար՝ Յուհա-Պեկա Նուրվալայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության ԵԺԿ ԵԿ-ին անդամակցելու, ինչպես նաև՝ համատեղ միջոցառումների հարցերը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն արդեն ստացել է հրավեր՝ մասնակցելու ԵԺԿ ԵԿ-ի հաջորդ միջոցառմանը, որը տեղի կունենա 2013 գարնանը:
Կ. Ավագյանը հանդիպումուների ընթացքում հրավիրել է ԵԺԿ ԵԿ հետագա միջոցառումներից մեկն իրականացնել Հայաստանում:
Նշենք, որ ԵԺԿ-ի երիտասարդական կազմակերպությունը հիմնադրվել է 1997թ.-ին։ Այս կառույցին անդամակցում է 39 երկրի 57 կազմակերպություն։

 

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն 

← Վերադառնալ ցուցակին