Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի գրադարանների աշխատակիցներին

06.10.2012

 <<Գրադարանավարի օր>> մասնագիտական տոնին ընդառաջ` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հյուրընկալել է մայրաքաղաքի մի շարք գրադարանների աշխատակիցների: Շնորհավորելով ներկաներին` քաղաքապետը շնորհակալություն է հայտնել գրադարանավարներին սրտացավ ու նվիրված աշխատանքի համար.<<Մեր նպատակը ընթերցասեր հասարակության համար գրադարաններում նոր ու հարմարավետ պայմաններ ապահովելն է: Քաղաքապետարանն այսօր մշակում է գրադարանների կառավարման նոր հայեցակարգ, որով էլ կկազմակերպվի մայրաքաղաքի գրադարանների աշխատանքը: Վստահ եմ, որ կառավարման միասնական մոտեցման արդյունքում, աշխատանքն առավել կանոնակարգված ու արդյունավետ կդառնա և արդեն առաջիկա տարիներին շոշափելի արդյունքներ կունենանք>>,-նշել է քաղաքապետը հավելելով, որ մայրաքաղաքի գրադարանների ջեռուցման ծրագիրը ևս կլինի շարունակական:Գրադարանավարներն իրենց հերթին շնորհակալություն հայտնելով քաղաքապետին ջերմ ընդունելության և գրադարաններին ցուցաբերվող մշտական ուշադրության համար, համոզմունք են հայտնել, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի նշած տարբերակով կառավարումն իրապես արդյունավետ կլինի, ինչն իր հերթին կնպաստի ընթերցասերների ավելացմանը:Քաղաքապետը նաև տեղեկացրել է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2012 թվականին Երևանը Գրքի համաշխարհային մայրաքաղաք ճանաչվելու շրջանակում քաղաքապետարանը ձեռք է բերել շուրջ 9000 կտոր նոր գրականություն, ինչը առաջիկայում կբաշխվի մայրաքաղաքի գրադարաններին:Հանդիպման վերջում գրադարանային գործի զարգացմանը մատուցած ծառայությունների համար, <<Գրադարանավարի օր>> մասնագիտական տոնի առթիվ գրադարանների մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են Երևանի քաղաքապետի պատվոգրերով, իսկ Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի թիվ 29 մասնաճյուղի վարիչ Մայրանուշ Ալեքսանյանը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

← Վերադառնալ ցուցակին