Լուրեր

Տեղի է ունեցել է Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը

07.10.2012

Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդուարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը: Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը ներկայացրել է հուղարկավորության նախապատրաստական աշխատանքները:
Էդուարդ Միրզոյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 18:00-20:00-ին` Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Հոկտեմբերի 8-ին, ժամը 12:00-14:00-ին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահում տեղի կունենա էդուարդ Միրզոյանի վերջին հրաժեշտը, այնուհետև` հուղարկավորության արարողությունը` Կոմիտասի անվան պանթեոնում։

← Վերադառնալ ցուցակին