Լուրեր

Հայտնի դարձան եզրափակիչի մասնակիցները

08.10.2012

Հոկտեմբերի 6-ին և 7-ին կայացան ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով Մինի ֆուտբոլի առաջնության 1/4 և 1/2 եզրափակիչ խաղերը:
Կիսաեզրափակիչ փուլում ՀՀԿ Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը 9:3 հաշվով հաղթեց Շիրակի տարածքային կազմակերպության թիմին, իսկ հաջորդ զույգում Մալաթիա-Սեբաստիա տարածքային կազմակերպության թիմը 6:1 հաշվով առավելության հասավ Արաբկիրի նկատմամբ:

Արդյունքում՝ Շիրակի և Արաբկիրի թիմերը կխաղարկեն 3-րդ մրցանակը, իսկ առաջնության գլխավոր մրցանակի համար կհանդիպեն Աջափնյակի և Մալաթիա-Սեբաստիայի տարածքային կազմակերպությունների թիմերը:
 

← Վերադառնալ ցուցակին