Լուրեր

Երևանի քաղաքապետարանի Նար-Դոսի անվան դպրոցում բացվել է սիրիական ծրագրով հիմնական հանրակրթական դպրոց

09.10.2012

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի աջակցությամբ և <<Կիլիկյան Բարեսիրական Միության>> հովանավորությամբ Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով կազմավորված հիմնական հանրակրթական դպրոցի բացմանը:<<Կիլիկյան>> դպրոցում կրթություն կստանան 1-9-րդ դասարանների սիրիահայ աշակերտներ, որոնց թիվն այսօր արդեն հասնում է 220-ի:Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, վստահեցրել է, որ այսուհետ նույնպես քաղաքապետարանն անելու է հնարավորը, որպեսզի սիրիահայ ընտանիքները Երևանում իրենց զգան հարմարավետ:<<Այսօր արդեն ավելի քան 200 սիրիահայ երեխա կհաճախի նորաբաց այս դպրոցը: Քաղաքապետարանն առաջին իսկ օրից եղել է սիրիահայ ընտանիքների կողքին և շարունակելու է իր լիազորությունների շրջանակում օժանդակել այդ ընտանիքներին: Երևանի ավագանու որոշմամբ մենք լուծեցինք նաև նախադպրոցական տարիքի սիրիահայ երեխաների կրթության խնդիրը, որի շրջանակում այսօր 58 երեխա արդեն իսկ անվճար հաճախում է մանկապարտեզ>>,- նշել է քաղաքապետը:Տարոն Մարգարյանը շրջել է դասասենյակներում, ծանոթացել երեխաների համար ստեղծված պայմաններին, զրուցել երեխաների և նրանց ծնողների հետ:
 

← Վերադառնալ ցուցակին