Լուրեր

Համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Ավան վարչական շրջանի և Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի միջև

12.10.2012

 Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է <<Էրեբունի-Երևան>> տոնակատարության միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևանում գտնվող Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի թաղապետ Գարո Հովսեփյանի հետ:
Ողջունելով և շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար` քաղաքապետը բարձր է գնահատել Երևանի և Մարսելի միջև հաստատված բարեկամությունն ու համագործակցությունը և ընդգծել իր պատրաստակամությունն այն ավելի ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ:<<Մարսել կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն `արդեն իսկ ներկայացվել են մի շարք ոլորտներում համագործակցության վերաբերյալ առաջարկություններ: Մենք պատրաստ ենք նաև քննարկելու կոնկրետ համագործակցության ծրագրեր ինչպես Մարսելի քաղաքապետարանի, այնպես էլ առանձին թաղամասերի հետ>>,- նշել է Տարոն Մարգարյանն ու շնորհակալություն հայտնել Գարո Հովսեփյանին սփյուռքում ծավալած իր գործունեության համար:Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հրավերի համար` Գարո Հովսեփյանը նշել է, որ <<Էրեբունի-Երևան>> տոնը մեծ շուքով նշվում է նաև Մարսելի հայ համայնքի կողմից` հայ մշակույթի տանը կազմակերպվող մի շարք միջոցառումների շրջանակում:Կարևորելով ոչ միայն քաղաքների, այլև վարչական շրջանների միջև հարաբերությունների զարգացման հեռանկարներն ու երկկողմանի հետաքրքրությունը մի շարք ոլորտներում համատեղ գործակցության վերաբերյալ` Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի և Մարսել քաղաքի 13-րդ և 14-րդ թաղամասերի միջև ստորագրվել է համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է խթանել երկկողմ հասարակական և տնտեսական ոլորտներում համագործակցության զարգացումը, իրականացնել համայնքների կառավարմանն առնչվող ոլորտների փորձի փոխանակում, ինչպես նաև զարգացնել գիտական ու մշակութային կապերն ու քայլեր ձեռնարկել զբոսաշրջության զարգացման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ:Շնորհավորելով կողմերին հուշագրի ստորագրման և համագործակցության ամրագրման համար` քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Ավան վարչական շրջանի և Մարսելի 13-րդ և 14-րդ թաղամասերի միջև կծավալվի ակտիվ ու արդյունավետ գործակցություն և հնարավոր կլինի կյանքի կոչել համատեղ բազմաթիվ ծրագրեր:

← Վերադառնալ ցուցակին