Լուրեր

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է <<Երևան. հայացք ապագայից>> խորագիրը կրող ցուցահանդեսի բացմանը

12.10.2012

 <<Էրեբունի-Երևան 2794-ամյակի>> տոնակատարություններին ընդառաջ <<Գաֆէսճեան արվեստի կենտրոնում>> բացվել է <<Երևան. հայացք ապագայից>> խորագիրը կրող ցուցահանդեսը: Հանդիսավոր բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Քաղաքապետը շրջել է սրահում, ծանոթացել ներկայացված աշխատանքներին:Արվեստասեր հասարակության դատին է ներկայացվել հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով:Ցուցադրված էին նաև ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում էին մեր քաղաքի առաջընթացը, այդ թվում նաև խորհրդանշական համադրում ստեղծելով ներկայիս Երևանից մայրաքաղաքի պատմական անցյալին հայացք ուղղելու տեսքով:<<Երևան. հայացք ապագայից>> խորագիրը կրող ցուցահանդեսը անց է կացվում միջթանգարանային համագործակցության ծրագրի շրջանակում: Այս անգամ <<Գաֆէսճեան արվեստի կենտրոնի>> գործընկերը Երևան քաղաքի պատմության թանգարանն է:

← Վերադառնալ ցուցակին