Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Գողթանիկ սկզբնական կազմակերպության ժողովը

16.10.2012

 Այսօր՝ hոկտեմբերի 16-ին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Գողթանիկ սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 15 անդամներից ժողովին մասնակցում էին 10-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Գողթանիկ սկզբնական կազմակերպության նախագահը՝ Սամվելյան Համբարձումը: Գողթանիկի սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել և քվեարկությամբ հաստատել Հազարապետ Նահապետյանին:

 

 

← Վերադառնալ ցուցակին