Լուրեր

Հայտնի դարձան ուժեղագույնները

16.10.2012

 Հոկտեմբերի 13-ին «Հայաստան» մարզական միության մարզասրահում անցկացվեց ՀՀԿ 10-րդ ավանդական մարզական խաղերի ծրագրով սեղանի թենիսի թիմային-անհատական առաջնությունը:
Անզիջում պայքարում մրցակցային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
1-ին տեղը գրավեց և առաջնության գլխավոր մրցանակին արժանացավ ՀՀԿ Երևանի Աջափնյակի տարածքային կազմակերպության թիմը, 2-րդ տեղը գրավեց ՀՀԿ Շիրակի ՏԿ թիմը, իսկ 3-րդ տեղը` Լոռու ՏԿ թիմը:
Անհատական առաջնությանը մասնակցություն ունեցան 12 տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մրցակցային տեղերը տղամարդկանց և կանանց 1-ին և 2-րդ խմբերի մարզիկների առաջնություններում բաշխվեցին հետևյալ կերպ.
տղամարդկանց 1-ին խումբ (ուժեղագույններ)
1-ին տեղ` Մուրադ Ասատրյանը-ՀՀԿ Շիրակի ՏԿ,
2-րդ տեղ`Ալեքսանդր Դիարյանը–ՀՀԿ Աջափնյակի ՏԿ,
3-րդ տեղ` Մեսրոպ Ղուկասյանը-ՀՀԿ Աջափնյակի ՏԿ,
կանանց 1-ին խումբ (ուժեղագույններ)
1-ին տեղ` Հասմիկ Խաչատրյանը-ՀՀԿ Մալաթիա-Սեբաստիա ՏԿ,
2-րդ տեղ` Ռաիսա Փարսադանյանը -ՀՀԿ Աջափնյակի ՏԿ,
3-րդ տեղ` Մանանա Մելքոնյանը -ՀՀԿ Լոռու ՏԿ,
տղամարդկանց 2-րդ խումբ (սիրողական )
1-ին տեղ` Տիգրան Մամիկոնյանը- ՀՀԿ Արաբկիրի ՏԿ,
2-րդ տեղ` Կարեն Բեգլարյանը -ՀՀԿ Սյունիքի ՏԿ,
3-րդ տեղ` Վահան Մամիկոնյանը- ՀՀԿ Շենգավիթի ՏԿ,
կանանց 2-րդ խումբ (սիրողական)
1-ին տեղ` Գոհար Խանզրատյանը -ՀՀԿ Կենտրոն ՏԿ,
2-րդ տեղ` Միրա Աթումյանը- ՀՀԿ Էրեբունու ՏԿ ,
3-րդ տեղ` Արուսյակ Մկրտչյանը- ՀՀԿ Կոտայքի ՏԿ:
Առաջնության հաղթող և մրցանակակիր մարզիկները պարգևատրվեցին ՀՀԿ պատվոգրերով , մեդալներով և մրցանակներով: Հատուկ մրցանակներով և պատվոգրերով պարգևատրվեցին նաև առաջնության տարեց տղամարդ մասնակից Վիրաբ Մկրտչյանը (ՀՀԿ Վայոց Ձորի ՏԿ) և կին մասնակից Գոհար Խանզրատյանը (ՀՀԿ Կենտրոնի ՏԿ):
Միջոցառմանը ներկա էին ՀՀԿ նախագահի տեղակալ Գալուստ Սահակյանը, ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Ռուբեն Թադևոսյանը :

 

← Վերադառնալ ցուցակին