Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ազատավանի սկզբնական կազմակերպության ժողով

17.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ Արարատի մարզի Ազատավան գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Ազատավանի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 157 անդամներից մասնակցում էին 110-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ազատավանի սկզբնական կազմակերպության նախագահ Սարգիս Խաչատրյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Սարգիս Խաչատրյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին