Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մրգավետի սկզբնական կազմակերպության ժողով

17.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ Արարատի մարզի Մրգավետ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Մրգավետի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 185 անդամներից մասնակցում էին 130-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Մրգավետի սկզբնական կազմակերպության նախագահ Լևիկ Աբրահամյանը:
Ժողովի անդամները միաձայն հաստատեցին օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող նախագահ Սերժ Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ կետով որոշվեց որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրել կազմակերպության ղեկավար Լևիկ Աբրահամյանին:
Քննարկման ընթացքում ամփոփվել է նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին