Լուրեր

ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 20 սկզբնական կազմակերպության ժողով

17.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 17-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 20 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 85 անդամներից մասնակցում էին 51-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Գեորգի Գաբրիելյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Գ. Գաբրիելյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Ժողովի ընթացքում առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներին:

← Վերադառնալ ցուցակին