Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Եղվարդի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով

17.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ՀՀ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Եղվարդի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 201 անդամներից մասնակցում էին 88-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Եղվարդի սկզբնական կազմակերպության նախագահ Կարեն Խաչատրյանը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում Եղվարդի թիվ 1 սկզբնական կազմակերպության ղելավար Կ. Խաչատրյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակների թեկնածու առաջադրել Ս. Խաչատրյանին և Հ. Վարդանյանին:
Եղվարդի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սամվել Խաչատրյանի և Համլետ Վարդանյանի ` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
Քննարկվեցին նաև սկզբնական կազմակերպության հետ կապված կազմակերպչական այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին