Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Երանոսի սկզբնական կազմակերպության ժողով

17.10.2012

Հոկտեմբերի 17-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Երանոսի սկզբնական կազմակերպության ժողով: Ժողովին կազմակերպության 190 անդամներից մասնակցում էին 170-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Երանոսի սկզբնական կազմակերպության նախագահ Կորյուն Խաչատրյանը:
Ժողովի ընթացքում ժողովի անդամները միաձայն հաստատեցին օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրել կազմակերպության ղեկավար Կորյուն Խաչատրյանին:
Ժողովի ընթացքում քննարկվել են նաև Երանոս գյուղի բարեկարգման հետ կապված հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին