Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության համար 45 սկզբնական կազմակերպության ժողովը

18.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 37 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 99 անդամներից մասնակցում էին 51 -ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ենոք Ազարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Ենոք Ազարյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավարը՝ Ենոք Ազարյանը:

← Վերադառնալ ցուցակին