Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Այգեզարդի սկզբնական կազմակերպության ժողով

18.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեզարդ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Այգեզարդի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 279 անդամներից մասնակցում էին 200-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Այգեզարդի սկզբնական կազմակերպության նախագահ Արթուր Մանուկյանը:
Ժողովը նախագահողի կողմից առաջարկված օրակարգն ընդունվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Արթուր Մանուկյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին