Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը

18.10.2012

 Այսօր՝ hոկտեմբերի 18-ին, ՀՀ Երևանի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Դավթաշենի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 91 անդամներից ժողովին մասնակցում էին 80-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Դավթաշենի թիվ 2 սկզբնական կազմակերպության նախագահը՝ Սեյրան Ավետիսյանը: Դավթաշենի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեցին ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակները :

← Վերադառնալ ցուցակին