Լուրեր

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻՆ

18.10.2012

 Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Բուխարեստից այսօր վերադարձել է Երևան:

Հանրապետության ղեկավարը երեկ ուշ երեկոյան Եվրոպական ժողովրդական կուսակցության համագումարից հետո մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, որին ներկա են եղել Եվրամիության անդամ-պետությունների և կառավարությունների ղեկավարներ, Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների առաջնորդներ, Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն և ԵԺԿ անդամ հանդիսացող կուսակցությունների առաջնորդներ: Գագաթնաժողովում քննարկվել են ԵՄ խորհրդի նիստի նախապատրաստական հարցեր:

← Վերադառնալ ցուցակին