Լուրեր

ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Ճամբարակի շրջանային կազմակերպության Ջիլի սկզբնական կազմակերպության ժողով

18.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 18-ին Ջիլ գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Ճամբարակի շրջանային կազմակերպության Ջիլի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 120 անդամներից մասնակցում էին 67-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Միքայել Ղարիբյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Միքայել Ղարիբյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Մարտուն Ղուլյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Միքայել Ղարիբյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Միքայել Ղարիբյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին