Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 2 Մալաթիա-Սեբաստիա սկզբնական կազմակերպության ժողովը

18.10.2012

 Այսօր՝ hոկտեմբերի 18-ին, ՀՀ Երևանում տեղի ունեցավ թիվ 2 Մալաթիա-Սեբաստիա սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 108 անդամներից ժողովին մասնակցում էին 79-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Սեբաստի-Մալաթիա սկզբնական կազմակերպության նախագահը՝ Քուչակյան Արմենը:
Մալաթիա-Սեբաստիա սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել և քվեարկությամբ հաստատել Քուչակյան Արմենին:

← Վերադառնալ ցուցակին