Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Մալիշկայի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը

18.10.2012

 Այսօր՝ hոկտեմբերի 18-ին, ՀՀ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Մալիսհկայի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովը: Սկզբնական կազմակերպությունում հաշվառված Հայաստանի Հանրապետական կուսակցության 33 անդամներից ժողովին մասնակցում էին 26-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Մալիշկա թիվ 2 սկզբնական կազմակերպության նախագահը՝ Մհեր Մովսիսյանը: Մալիշկայի թիվ 2 սկզբնական կազմակերպության ժողովի անդամնները միաձայն հաստատեցին սկզբնական կազմակերպության ժողովի օրակարգը: Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում, որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու, առաջադրել Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին:
Օրակարգի երկրորդ հարցի շրջանակներում որոշվեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրել և քվեարկությամբ հաստատել Մհեր Մովսիսյանին:

← Վերադառնալ ցուցակին