Լուրեր

ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Մարտունու շրջանային կազմակերպության Վարդաձոր գյուղի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով

18.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 18-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գեղարքունիքի տարածքային կազմակերպության Մարտունու շրջանային կազմակերպության Վարդաձոր գյուղի թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 80 անդամներից մասնակցում էին 73-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց վերջինիս նախագահ Գրիշա Սիրականյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Վրեժ Մանուկյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Ներկա անդամները քվեարկեցին և միաձայն հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրվեց և քվեարկությամբ հաստատվեց Գրիշա Սիրականյանը: 

← Վերադառնալ ցուցակին