Լուրեր

ԵԺԿ կանանց վեհաժողովին մասնակցեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը

19.10.2012

Սույն թվականի Հոկտեմբերի 19-ին Բեռլինում տեղի ունեցավ ԵԺԿ կանանց վեհաժողովը, որին մասնակցեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը: Առաջին անգամ էր, որ ՀՀԿ-ի կանանց խորհուրդը մասնակցեց նման հավաքին դիտորդի կարգավիճակով: Վեհաժողովը նվիրված էր կանանց խնդիրներին Եվրոպայում և աշխարհում: Վեհաժողովին մասնակցում էին ԵԺԿ անդամ 22 կուսակցությունների մոտ 70 կին ներկայացուցիչներ:
Քննարկումների հիմնական ուղղվածությունը կանանց դերի և դիրքի բարելավումն էր Եվրոպայի տարբեր երկրներում, ինչպես նաև Արաբական հետհեղափոխական երկրներում: Եվրոպացի պատվիրակների ելույթները, որպես կանոն, ընտրական օրենսգրքում քվոտայի վերաբերյալ էին ներկայացնելով հաջողությունները և հիմնախնդիրները: Տիկին Հերմինե Նաղդալյանը նույնպես ներկայացրեց իրավիճակը մեր երկրում. 1999թ-ից սկսելով 5 % քվոտայից՝ մենք անցել ենք բոլոր այս դժվարությունները: Սակայն 2012թ-ի ընտրությունները մեզանում իրականում բացառիկ էին անկախությունից ի վեր՝ նաև կանանց ներգրավվածության տեսակետից: 5-րդ գումարման խորհրդարանում 14 կին կա կամ մոտ 11%-ը կանայք են: 14-ից 9-ը(այսինքն խորհրդարանի 8%-ը) ապահովել է ՀՀԿ-ն:Կուսակցությունը զերծ մնաց բոլոր՝ մինչ այժմ հայտնի արատավոր հնարքներից: Կուսակցական ցուցակում ներկայացված կանանցից ոչ մեկը դուրս չի մնացել, կանայք ընտրվել են ոչ միայն համամասնական ընտրակարգով, այլև երկու կին՝ մեծամասնականով, այն դեպքում, որ արդեն բավականին երկար ժամանակ կանայք չէին կարողանում ընտրվել մեծամասնականով: Կուսակցությունը ապահովել է նաև մասնագիտական բազմազանությունը՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն, արդյունաբերություն, քաղաքականություն, լրագրող, իրավաբան: Կանայք այսօր խորհրդարանում շատ ակտիվ են և հասարակության կողմից սպասվող շատ հարցեր են բարձրացնում: Տիկին Հերմինե Նաղդալյանը ԵԺԿ-ի մեր գործընկերներին տեղեկացրեց նաև այն մասին, որ մենք նպատակ ենք համարում ոչ միայն խորհրդարանում՝ քաղաքական հարթակում, կանանց մասնակցության հարցը, այլև կանանց ներկայացվածության ավելացումը այլ ոլորտներում, որի օրենսդրական հիմքը սահմանվում է ԱԺ-ի կողմից արդեն առաջին ընթերցմամբ ընդունված <<Կանանց և տղամարդկանց հավասարության մասին>> օրենքում:
ԵԺԿ –ի կանանց կազմակերպության ղեկավար մարմնի ներկայացուցիչների հետ քննարկվում է նաև ԵԺԿ-ի կանանց կազմակերպությանը լիիրավ անդամակցելու հարցը: 

← Վերադառնալ ցուցակին