Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Արգինա-1» սկզբնական կազմակերպության ժողով

20.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Արգինա-1» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 39 անդամներից մասնակցում էին 36-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ռոստամ Արոյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Ռոստամ Արոյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Ռոստամ Արոյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Մուշեղ Գրիգորյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Մուշեղ Գրիգորյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի:  

← Վերադառնալ ցուցակին