Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Արգինա-2» սկզբնական կազմակերպության ժողով

20.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 20-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Արգինա-2» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 44 անդամներից մասնակցում էին 40-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Մուշեղ Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Մուշեղ Գրիգորյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Խոսրով Բադեյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Մուշեղ Գրիգորյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Մուշեղ Գրիգորյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին