Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ 3-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը

20.10.2012

Հոկտեմբերի 20-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ 3-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 248 անդամներից մասնակցում էին 187-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ 3-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության նախագահ Ռիգո Գրիգորյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Մոնիկա Ալավերդյանի և Վալեր Գևորգյանի թեկնածությունները՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
 

← Վերադառնալ ցուցակին