Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ 2-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը

20.10.2012

Հոկտեմբերի 20-ին, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ 2-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 408 անդամներից մասնակցում էին 319-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ 2-րդ մ/շ-ի սկզբնական կազմակերպության նախագահ Հունան Ավետիսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արմեն Գրիգորյանի և Հունան Ավետիսյանի թեկնածությունները՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
 

← Վերադառնալ ցուցակին