Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Սեվանի սկզբնական կազմակերպության ժողով

20.10.2012

Հոկտեմբերի 20-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Սևանի սկզբնական կազմակերպության ժողով, որին մասնակցում էին կազմակերպության անդամներից 42-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Սևանի սկզբնական կազմակերպության նախագահ Արամ Աբրահամյանը:
Ժողովի անդամները հենց սկզբից միաձայն հաստատեցին օրակարգը:
Քննարկման արդյունքում սկզբանական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը` որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով, սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամներն ընտրեցին ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակին:
Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև համայնքի խնդիրների հետ կապված այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին