Լուրեր

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողով

22.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 92 անդամներից մասնակցում էին 64-ը: Ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Շուշանիկ Շուխյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Սերժ Մանուկյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: Ներկաները առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակին:

← Վերադառնալ ցուցակին