Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Քարակերտ-3» սկզբնական կազմակերպության ժողով

22.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀԿ Բաղրամյանի շրջանային կազմակերպության «Քարակերտ-3» սկզբնական կազմակերպության ժողովը, որին 57 անդամներից մասնակցում էին 52-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Մհեր Հարթենյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Մհեր Հարթենյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Խոսրով Բադեյանը ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջարկեց առաջադրել Մհեր Հարթենյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Մհեր Հարթենյանին ՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի: 

← Վերադառնալ ցուցակին