Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Սիսավանի սկզբնական կազմակերպության ժողովը

22.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 22-ին ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Սիսավանի սկզբնական կազմակերպության ժողովը, որին 155 անդամներից մասնակցում էին 137-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Արտավազդ Ղարիբյանը : Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Արտավազդ Ղարիբյանը առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ ընտրվեցին Մարինե Աթենյանը և Արտավազդ Ղարիբյանը: 

 

← Վերադառնալ ցուցակին