Լուրեր

ՀՀԿ Նորք-Մարաշի տարածքային կազմակերպության թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողով

22.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ ՀՀԿ Նորք-Մարաշի տարածքային կազմակերպության թիվ 1 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 56 անդամներից մասնակցում էին 52-ը: Ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Հայկազ Հակոբյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Հայկազ Հակոբյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Հայկազ Հակոբյանին:

← Վերադառնալ ցուցակին