Լուրեր

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՆ ՀՀԿ ՀՐԱԶԴԱՆԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՙԿՈՃՈՌ-2՚ ԵՎ ՙՄԻԿՐՈՇՐՋԱՆ-1՚ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺՈՂՈՎՆԵՐԸ

23.10.2012

 Տեղի են ունեցել ՀՀԿ Հրազդանի շրջանային կազմակերպության ՙԿոճոռ-2՚ և ՙՄիկրոշրջան-1՚ սկզբնական կազմակերպությունների ժողովները, որոնք վարել են սկզբնական կազմակերպությունների նախագահներ Լյովա Օհանյանը և Սամվել Գրիգորյանը:
ՀՀԿ ՙԿոճոռ-2՚ սկզբնական կազմակերպության 147 անդամներից ժողովին մասնակցել են 73, իսկ ՙՄիկրոշրջան-1՚ սկզբնական կազմակերպության 171 անդամներից` 75 կուսակցականներ:
Սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները միաձայն հաստատել են ժողովների օրակարգը և անցել օրակար•ային հարցերի քննարկմանը:
Քննարկման արդյունքում միաձայն կողմ քվեարկությամբ ՀՀԿ ՙԿոճոռ-2՚ և ՙՄիկրոշրջան-1՚ սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցող կուսակցականները որոշել են առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ Նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու:
Օրակարգի երկրորդ կետի շրջանակներում ծավալված քննարկումների արդյունքում որոշվել է ՙԿոճոռ-2՚ սկզբնական կազմակերպությունից Կարեն Մարգարյանին և Լյովա Օհանյանին, իսկ ՙՄիկրոշրջան-1՚ սկզբնական կազմակերպությունից Սամվել Գրիգորյանին և Էդգար Գրիգորյանին ընտրել որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

← Վերադառնալ ցուցակին