Լուրեր

ՀՀԿ Նորք-Մարաշի տարածքային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության ժողով

23.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 23-ին տեղի ունեցավ ՀՀԿ Նորք-Մարաշի տարածքային կազմակերպության թիվ 9 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 46 անդամներից մասնակցում էին 44-ը: Ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Ժաննա Խաչատրյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Ժաննա Խաչատրյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Վարազդատ Մկրտչյանին:

← Վերադառնալ ցուցակին