Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Հայրավանքի սկզբնական կազմակերպության ժողով

24.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Հայրավանքի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 46 անդամներից մասնակցում էին 38-ը:
Ժողովը վարում էր ՀՀԿ Հայրավանքի սկզբնական կազմակերպության նախագահ Դավիթ Բադոյանը:
Ժողովի անդամները օրակարգը հաստատեցին միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության ղեկավար Դավիթ Բադոյանը: Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին