Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Արաբկիրի թիվ 44 սկզբնական կազմակերպության ժողովը

25.10.2012

 Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Արաբկիրի տարածքային կազմակերպության թիվ 44 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 101 անդամներից մասնակցում էին 97-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Արաբկիր թիվ 44 սկզբնական կազմակերպության նախագահ Արման Բաբլոյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ ընտրվեցին կազմակերպության ղեկավար Արման Բաբլոյանը և Արա Բաբլոյանը : Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև մի շարք հարակից հարցեր:

← Վերադառնալ ցուցակին