Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Չարենցավանի թիվ 7 սկզբնական կազմակերպության ժողովը

25.10.2012

 Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, տեղի ունեցավ ՀՀԿ Չարենցավանի շրջանային կազմակերպության թիվ 7 սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 223 անդամներից մասնակցում էին 125-ը: Ժողովը վարում ՀՀԿ Չարենցավանի թիվ 7 սկզբնական կազմակերպության նախագահ Հակոբ Շահգալդյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ կետով որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ ընտրվեցին Հակոբ Շահգալդյանը և Կովալենկո Շահգալդյանը:

← Վերադառնալ ցուցակին