Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Գրիբոյեդով սկզբնական կազմակերպության ժողովը

25.10.2012

2012 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ Մեծամորի շրջանային կազմակերպության ՀՀԿ Գրիբոյեդով սկզբնական կազմակերպության ժողովը, որին 15 անդամներից մասնակցում էին 14-ը:
Սկզբնական կազմակերպության ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Սերգեյ Թադևոսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Վահե Գրիգորյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջադրել գործող Նախագահ Սերժ Սարգսյանին:
Ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Կարինե Օհանյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Վահե Գրիգորյանին: Ներկաները քվեարկությամբ հաստատեցին Վահե Գրիգորյանին՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին