Լուրեր

ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության թիվ 12 սկզբնական կազմակերպության ժողով

25.10.2012

 2012 թվականի հոկտեմբերի 25-ին տեղի ունեցավ ՀՀԿ Արագածոտնի տարածքային կազմակերպության ՀՀԿ Աշտարակի շրջանային կազմակերպության թիվ 12 սկզբնական կազմակերպության ժողովը, որին 21 անդամներից մասնակցում էին 16-ը: Ժողովը վարեց սկզբնական կազմակերպության նախագահ Խաչիկ Խոյեցյանը:
Սկզբնական կազմակերպության ժողովի անդամները միաձայն հաստատեցին ս/կ-ի օրակարգը:
Խաչիկ Խոյեցյանը Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու առաջարկեց առաջադրել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին: Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերժ Ազատի Սարգսյանի թեկնածությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու: ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ առաջադրեցին և քվեարկությամբ հաստատեցին Գագիկ Մկրտչի Խաչատրյանին:

← Վերադառնալ ցուցակին