Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Ոսկետափի սկզբնական կազմակերպության ժողովը

25.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ՀՀ Արարատի մարզի Վեդի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Ոսկետափի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 64 անդամներից մասնակցում էին 58-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ոսկետափի սկզբնական կազմակերպության նախագահ Թորգոմ Պետրոսյան: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Թորգոմ Պետրոսյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին