Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Ա. Բակունց սկզբնական կազմակերպության ժողով

26.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 23 - ին, տեղի ունեցավ ՀՀԿ Սյունքի տարածքային կազմկաերպության, Գորիսի շրջանային կազմակերպության Ա.Բակունց սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 56 անդամներից մասնակցում էին 47-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ա.Բակունցի սկզբնական կազմակերպության նախագահ Թելման Աբրահամյանը:
Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Թելման Աբրահամյանն առաջարկեց ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակի թեկնածու առաջադրել Արա Արտուշի Դոլունցին:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արա Արտուշի Դոլունցին` որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:
Քննարկվեց և հավանության արժանացավ նաև սկզբնական կազմակերպության տարեկան գործունեույան հաշվետվությունը: 

← Վերադառնալ ցուցակին