Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Երևանի քաղաքի Ավանում տեղի ունեցավ ՀՀԿ թիվ 3 սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 61 անդամներից մասնակցում էին 59-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ թիվ 2 սկզբնական կազմակերպության նախագահ Ղազար Ղազարյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Ղազար Ղազարյանի, Երվանդ Զախարյանի, Մանվել Ջավադյանի և Արեգ Ղուկասյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:
 

← Վերադառնալ ցուցակին