Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Մադինայի սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Մադինայի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 112 անդամներից մասնակցում էին 50-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Մադինայի սկզբնական կազմակերպության նախագահ Վրեժ Սարգսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Վրեժ Սարգսյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին