Լուրեր

Տեղի է ունեցել ՀՀԿ Ծաղկաշեն սկզբնական կազմակերպության ժողովը

26.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ Ծաղկաշեն սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 44 անդամներից մասնակցում էին 31-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Ծաղկաշեն սկզբնական կազմակերպության նախագահ Սերյոժա Սարգսյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Սերյոժա Սարգսյանի թեկնածություն՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ:

 

← Վերադառնալ ցուցակին