Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Երազգավորսի սկզբնական կազմակերպության ժողով

26.10.2012

Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ՀՀ Շիրակի մարզի Երազգավորս գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Երազգավորսի սկզբնական կազմակերպության ժողով: Կազմակերպության 42 անդամներից մասնակցում էին 30-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Երազգավորսի սկզբնական կազմակերպության նախագահ Սահակյան Հաբեթը:
Ժողովին ներկա անդամները Ժողովի օրակարգը հաստատեինց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես Հայաստանի Հանրապետության Նախագահի թեկնածու: Օրակարգի երկրորդ հարցի շրջանակում որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակ ընտրվեց կազմակերպության անդամ Արթուր Կարապետյանը: Քննարկվեցին նաև հարակից այլ հարցեր: 

← Վերադառնալ ցուցակին