Լուրեր

Տեղի ունեցավ ՀՀԿ Արամուսի սկզբնական կազմակերպության ժողովը

27.10.2012

Հոկտեմբերի 27-ին, ՀՀ Կոտայքի մարզի Արամուս գյուղում տեղի ունեցավ ՀՀԿ Արամուսի սկզբնական կազմակերպության ժողովը: Կազմակերպության 145 անդամներից մասնակցում էին 122-ը: Ժողովը վարում էր ՀՀԿ Արամուսի սկզբնական կազմակերպության նախագահ Արտակ Ստեփանյանը: Ժողովի օրակարգը հաստատվեց միաձայն:
Քննարկման արդյունքում որոշվեց առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀԿ նախագահ Սերժ Ազատի Սարգսյանին առաջադրել որպես ՀՀ Նախագահի թեկնածու:
Սկզբնական կազմակերպության ժողովին ներկա անդամները քվեարկեցին և հաստատեցին Արարատ Աթայանի և Քրիստինա Մկրտումյանի թեկնածությունները՝ որպես ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարի պատվիրակներ:

 

← Վերադառնալ ցուցակին